Ռումինիայի ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մտադիր է բողոքարկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, ըստ որոնց ԿԸՀ նախնական տվյալներով՝ 1 տոկոսից էլ փոքր տարբերությամբ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Տրայան Բասեսկուն, հաղորդում է Associated press-ը:

Ընտրական հանձնաժողովը 99,95 տոկոս քվեաթերթիկների մշակումից հետո հայտարարել է, թե Բասեսկուն ստացել է ձայների 50,33 տոկոսը, իսկ նրա մրցակից՝ ԱԳՆ նախկին նախարար Միրա Ջոանեն՝ 49,66 տոկոս:

Ինչպես պնդում են ընդդիմության ներկայացուցիչները, քվեարկության արդյունքները կեղծվել են, ինչի վկայությունն է էքզիթ-փոլերի արդյունքները, որոնց համաձայն Ջոանեի հաղթանակը կասկած չէր հարուցում:

Միեւնույն ժամանակ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, չնայած խախտումներին, ընդհանուր առմամբ դրական է գնահատել ընտրությունների անցկացումը: