Այն վայրերը, որտեղ սիրել է ժամանակ անցկացնել ամերիկյան գրականության դասական Էռնեստ Հեմինգուեյը, կվերածեն հաճելի հանգստի վայրերի` այն նույն միջավայրի կրկնությամբ, որը նախկինում վայելում էր գրողը:
Hemingway Ltd խումբը, որը պատկանում է Էռնեստ Հեմինգուեյի ընտանիքին, հայտարարել է արձակագրի կյանքի հետ կապված հյուրանոցների եւ ժամանցային վայրերի ցանց ստեղծելու մտադրության մասին:
Travel-ի հաղորդմամբ, 4-5-աստղանի հյուրանոցները կարտացոլեն միջավայրը, որտեղ ապրել եւ ստեղծագործել է Հեմինգուեյը:
Բարերում եւ ռեստորաններում մարդիկ կվայելեն տարածաշրջանային խոհանոցը ընկերների շրջապատում, ինչն այնքան սիրում էր Հեմինգուեյը:
Հյուրանոցներում կարելի կլինի օգտվել գրադարանից, որտեղ կլինեն գրողի բոլոր գրքերը, ինչպես նաեւ միջազգային դասական գրականության այլ ստեղծագործություններ:




























