«Հրապարակը» գրում է, որ երեկ Շենգավիթի «Գարեգին Նժդեհ» հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքին Սերժ Սարգսյանը շենգավիթցիներին վստահեցրել է, թե ընտրելով ՀՀԿ-ին, իրենք կկարողանան հասնել իրենց երազած Հայաստանի կայացմանը: Ապա կոչ է արել թիվ 8 ընտրատարածքում քվեարկել ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանի՝ Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսայի օգտին, իսկ թիվ 11-ում` կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի առաջադրած անկուսակցական գործարար-պատգամավոր Գրիգոր Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ): Այստեղ ՀՀԿ-ն թեկնածու չունի:

Սակայն զարմանալին այն է, որ Սերժ Սարգսյանն այդ ընտրատարածքում շրջանցել է ՕԵԿ-ի թեկնածուին՝ Հեղինե Բիշարյանին, փաստորեն, գերադասելով սատարել գործարարին, ով ՀՀԿ-ից անցում է կատարել ԲՀԿ: