Ապրիլի 21-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի է ունեցել մայրերի հանդիպում, որը նվիրված է եղել կորած երեխաներին եւ հայ մտավորականությանը, որոնք «կորել էին Ստամբուլում ապրիլի 24-ին»:

Մասնակցուհիներից մեկը` Ներիման Դենիզը, հիշեցրել է, որ այս տարի հիշվում է  հայ մտավորականության ձերբակալման օրվա 97-րդ տարելիցը, հայտնում է bianet.org թուրքական կայքը:

«Ձերբակալվել  են 200 մարդ` հայ համայնքի ամենահարգված մարդիկ, խորհրդարանականներ, մտավորականության ներկայացուցիչներ, գրողներ, բանաստեղծներ, երաժիշտներ, գիտնականներ, իրավաբաններ:

Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան հրամայել էր, եւ Ստամբուլի ոստիկանության ղեկավարն իրականացրել էր գործողությունը: Ձերբակալվածները  գնացքով տեղափոխվել էին Անկարա` Հայդարփաշա կայարանից: 139 մարդ սպանվել է, չկան նույնիսկ շիրմաքարեր», - գրում է թուրքական կայքը: