Հայաստանում առաջին անգամ կներդրվի ընտանեկան բիզնեսի հարկման գաղափարը: Այդ մասին այսօր` ապրիլի 26-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ Վախթանգ Միրումյանը:
Մինչ այդ կառավարությունը հավանություն էր տվել «Արտոնագրային վճարի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որը պետք է ներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
Օրենքի փոփոխությունը թույլ կտա անհատ ձեռնարկատիրոջ ընտանիքի անդամին փոխարինել արտոնագիր ունեցողին` առանց նոր արտոնագիր ստանալու: Դրա համար ընդամենը հարկավոր է լրացուցիչ 1000 դրամ վճարել: Այսինքն` եթե հայրն ունի տաքսու արտոնագիր, ապա որդին նույնպես կարող է շահագործել այդ տաքսին` առանց լրացուցիչ արտոնագրի:



























