ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ դիտարկում է Իսպանիայում և Իտալիայում ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատման հնարավորությունը. հայտնում է CNN-ը:

«Նկատի ունեմ, որ նրանք լիովին համաձայն չեն դրա հետ»,- պատասխանել է Թրամփը, երբ նրան հարցրել են Իտալիայում և Իսպանիայում զորքերի թվաքանակի հնարավոր կրճատման մասին:

Երեկ երեկոյան Թրամփը նմանատիպ հայտարարություն էր արել նաև Գերմանիայում զորքերի կրճատման վերաբերյալ:

«Այո, հավանաբար այդպես էլ կլինի: Ինչո՞ւ ոչ: Իտալիան ոչնչով չի օգնել: Իսպանիան սարսափելի էր: Միանշանակ»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփի և ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել՝ Իրանի հետ պատերազմում օգնելու նրանց դժկամության պատճառով: Այսօր Օվալաձև աշխատասենյակում նա վերսկսել է իր քննադատությունը, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հասցեին:

«Եվ ձեզ կարող ՝էր թվալ, թե նրանք կասեին. «Ուրախ կլինեինք օգնել ձեզ»: Ես նկատի ունեմ, որ նա սարսափելի աշխատանք է կատարում»,- խոսելով Գերմանիայի կանցլերի մասին հավելել է Թրամփը:

Ավելի վաղ այս շաբաթ Մերցը հայտարարել էր, որ Իրանը «նվաստացվում է» Միացյալ Նահանգներին, թեև նշել էր նաև, որ ինքը շարունակում է «լավ» հարաբերություններ ունենալ Թրամփի հետ: