Հայաստանում հարվածների 80%-ը, պատասխանելով հարցին, թե որտեղ են տեսնում երկրի ապագան, ցանկություն են հայտնել, որպեսզի երկիրը ԱՊՀ անդամ մնա, 17% -ը բացասական պատասխան են տվել: Այդ մասին ապրիլի 28-ի մամլո ասուլիսում հայտարարել է The Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկենեն` հստակեցնելով, որ հարցումն անցկացվել է ձայնի իրավունք ունեցող 1015 չափահաս անձանց շրջանում: Հարցումն անցկացվել է ապրիլի 16-22-ը Հայաստանի ամբողջ տարածքում:
Ալիշաուսկենեն նշել է, որ անցկացված հարցման առաջին փուլի համեմատ (ապրիլի 4-10-ը) անփոփոխ է մնացել Հայաստանը ԱՊՀ-ի անդամ լինելու կողմնակիցները տոկոսային ցուցանիշը:
Հարցվածների 69%-ը (70%) Հայաստանը տեսնում են նաեւ ԵՄ-ի կազմում, Հայաստանի` ԵՄ-ի կազմում ընդգրկվելը չցանկացողների տոկոսը կազմել է 28 (28%):
Ըստ կատարված հարցման առաջին փուլի արդյունքների` 4%-ով նվազել է այն մարդկանց քանակը, որոնք ցանկանում էին Հայաստանը տեսնել ՆԱՏՕ-ի կազմում` 48% (52): 2 %-ով ավելացել է այն մարդկանց քանակը, որոնք չէին ցանկանում Հայաստանի մուտքը ՆԱՏՕ-ի կազմ` 45% (43%):
Ըստ Ալիշաուսկենեի` հարցվածների 17% -ը(12%) բավարաված է Հայաստանում ժողովրդավարության զարգացման ընթացքով: Այդ ցուցանիշը գերազանցում է նախորդին 5%-ով: Հայաստանում ժողովրդավարության զարգացման վիճակը քիչ թե շատ բավարարում է հարցվածների 34% -ին(35%), որոշ չափով չի բավարարում 28% (30%) -ին: Հայաստանում ժողովրդավարության վիճակը դուր չի գալիս հարցվածների 20% (22%)-ին:
Նշենք, որ հարցումն անցկացրել է «The Gallup Organization»-ը Հայաստանի վիճակագրական ասոցիացիայի հետ համատեղ:
Հարցման արդյունքում սխալի հավանականությունը +/- 3% է, վստահության մակարդակը` 95%: Սոցհարցումը կատարվել է «Արմնյուզ» հեռտուստաալիքի պատվերով:




























