Եվրոպական միության դիվանագիտական ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը մտադիր է լքել պաշտոնը։ Պատճառը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի նախաձեռնած լիազորությունների վերաբաշխումն է։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ հրաժարականի հստակ ժամկետը դեռ որոշված չէ։ Ենթադրվում է, որ նա կարող է նոր նշանակում ստանալ Լատինական Ամերիկայում։ Կարբոնելն այս պաշտոնը ստանձնել էր անցյալ տարվա փետրվարին՝ փոխարինելով Ստեֆանո Սանինոյին։
Politico-ն ընդգծում է, որ պարտականությունների վերաբաշխումը Կալասի իրականացրած բարեփոխումների հետևանքն է։ Մասնավորապես, ստեղծվել է ղեկավար նոր պաշտոն, որին փոխանցվել են Կարբոնելի գործառույթների մի մասը, այդ թվում՝ դիվանագիտական կորպուսի հետ փոխգործակցությունը։





























