Գյումրիում անցկացված համերգին, որին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին։

Հիշեցնենք, որ «Երաժշտական կամուրջ» խորագրով տոնական համերգը նվիրված է հայ-ֆրանսիական հարաբերություններին և կազմակերպվել է երկու երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակի առթիվ։

 Նշենք, որ Մակրոնի և Փաշինյանի հետ միասին համերգին ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։