Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով, ցավոք, իրականություն դարձան բոլոր վատատեսական կանխատեսումները տնտեսական անկման վերաբերյալ: Դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Բագրատ Ասատրյանը, ամփոփելով 2009թ. արդյունքները, նշեց, որ տարեվերջին Հայաստանը կունենա 15 տոկոսից ավել տնտեսական անկում: «Մեր նորագույն պատմության ընթացքում սա վատագույն տնտեսական տարին է: Անցած տարի ՀՆԱ-ն կազմում էր 12 մլրդ դոլար, 2009թ. 8 մլրդ-ից մի փոքր ավելի: Մենք նման անկում ունեցել ենք մեկ էլ 1992թ., երբ մտանք լայնածավալ պատերազմական գործողությունների եւ շրջափակման մեջ»,- նշեց Ասատրյանը՝ նկատելով, որ եզրակացություն պետք է անեն բոլորը:

Ըստ Ասատրյանի՝ ճգնաժամը չի կարող այդ աստիճան ազդեցություն ունենալ. «Դա այս տարիների պետական քաղաքականության հետեւանքն է»: