Բջջային կապի life:) օպերատորը հայտարարել է, թե այսուհետ իր ընկերության բոլոր բաժանորդները կարող են MMS-հաղորդագրություններ փոխանակել հայկական «Արմենթել» ընկերության բաժանորդների հետ: Փոխանակումը կազմակերպվում է միջազգային HUB MMS փոխանակման Aicent-ի միջոցով:

Նշենք, որ «Արմենթել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Բիլայն) «Վիմպելկոմ» ընկերության դուստր-ձեռնարկությունն է: 2007թ.-ից «Արմենթելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսաստանյան ընկերությանը: «Արմենթելը» ֆիքսված եւ բջջային կապի ծառայություններ է մատուցում: «Արմենթելի» ծառայություններից օգտվում են 502 հազար բաժանորդներ:

Ներկայումս Հայաստանում գործում են բջջային կապի 3 օպերատորներ՝ «Արմենթելը» (Beeline բրենդով) VivaCell-MTS-ը եւ Orange Armenia-ն (France Telecom-ի դուստր-ձեռնարկությունը):