Մայիսի 13-ին «Միասնության թևեր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Նշենք, որ կուսակցության պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորում է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն և 2 դաշինք։