Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը, ով սեռական հանցագործության համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, առաջին անգամ բանտարկյալի հագուստ է հագել: Այսպիսով ավարտվել է կես տարվա «սկզբունքային» հակամարտությունը նախկին նախագահի եւ բանտի վարչակազմի միջեւ, հաղորդում է «Կուրսորը»:

Կացավը համաձայնել է բանտարկյալի հագուստ կրել, քանի որ շատ է ցանկանում ներկա լինել մայիսի 22-ին տեղի ունենալիք որդու հարսանիքին, իսկ առանց բանտի ղեկավարության պահանջները կատարելու դա հնարավոր չէր:

Պարբերականի տվյալներով, ապրիլի  սկզբից արգելել են Կացավին առանց բանտարկյալի հագուստի դուրս գալ իր խցի սահմաններից, այդ թվում հարազատների հետ տեսակցության: