ԱՄՆ-ում մարիխուանայի օրինականացման կողմնակիցները կունենան իրենց թեկնածուն նախագահական ընտրություններում. Լիբերտարիանական կուսակցությունը այդ պաշտոնի համար առաջադրել է Նյու Մեքսիկոյի նահանգապետին` 59-ամյա Գերի Ջոնսոնին:

Լաս Վեգասում կուսակցության համագումարում մասնակիցների 70%-ը քվեարկել են Ջոնսոնի առաջադրման օգտին: 

Լիբերտարիանական կուսակցությունն ԱՄՆ-ում հայտնիությամբ երրորդն է, չնայած որ երկրում համարյա երկկուսացական համակարգ է: Լիբերտարիանական կուսակցությունը ոչ մի տեղ չունի Կոնգրեսում, ԱՄՆ-ում ոչ մի գործող նահանգապետ այդ կուսակցության անդամ չէ, եւ այն չի կարելի փաստացի քաղաքական ուժ համարել: Նախորդ նախագահական ընտրություններին կուսակցության թեկնածուները հավաքել են ձայների 0,3-0,5%-ը: Կուսակցության լավագույն արդյունքը եղել է 1980 թվականին, երբ նրա թեկնածուի օգտին քվեարկել էր ընտրողների  1,1%-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Լիբերտարինական կուսակցության ծրագրի առանձնահատկությունը լիբերալ հայացքներն են թմրանյութերի տարածման խնդրի վերաբերյալ: Լիբարտարիանական թեկնածուները կոչ են անում օրինականացնել մարիխուանան եւ մեղմացնել թմրանյութերի տարածման համար նախատեսված պատիժը: