Մայիսի 5-ին ավարտվեց ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների գրանցման ժամկետը: ԼՂՀ նախագահական ընտրություններին, որոնք տեղի կունենան հուլիսի 19-ին, առաջադրված են չորս թեկնածուներ։

Հիշեցնենք, որ երկրի գլխավոր պաշտոնի համար կմրցեն ԼՂՀ ներկայիս նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը եւ գործազուրկ Վալերի Խաչատրյանը։