Ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը մտադիր չէ մասնակցել Մոսկվայում «Միլիոնների երթին»: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Դեկտեմբերից մինչ օրս առաջին անգամ ՉԵՄ գնում բողոքի հանրահավաքին: Ինչո՞ւ` նայեք իմ վերջին ելույթը Նոր Արբատի հանրահավաքում», - գրել է Քսենյա Սոբչակը:

Նա նշել է, որ պայքարում է, որպեսզի վարչակարգի կողմնակիցները հասկանան` իրենք «խաբված ներդրողներ են»: «Հարկավոր է փոխել մարդկանց գիտակցությունը`չվերածվելով մարգինալ ծայրահեղականների», - գրել է նա:

Մոսկվայում մայիսի 6-ին «Միլիոնների երթ» կանցկացվի:  Երթի մասնակիցները պետք է ժամը 15:00-ին հավաքվեն Կալուգայի հրապարակում: Մոսկվա  են ժամանում երկրի տարբեր շրջանների ակտիվիստներ` «երթին» մասնակցելու: Հաղորդումներ են ստացվում, որ նրանց փորձում են խանգարել, տեղի են ունենում ձերբակալություններ, կանգնեցնում են շրջաններից մայրաքաղաք եկող տրանսպորտը, հաղորդում է «Ռոսբալտը»: