Շուրջ 3 հազար մարդ է հրավիրված Ռուսաստանի ընտրյալ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությանը, որը տեղի կունենա մայիսի 7-ին` 12.00-ին, Կրեմլի մեծ պալատում:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, երդման արարողությանը հրավիրված է շուրջ 3 հազար մարդ: Նրանց շարքում են ՌԴ-ի կառավարության անդամները, Պետդումայի պատգամավորները, Դաշնության խորհրդի անդամները, Սահմանադրական դատարանի դատավորները, պետական իշխանության դաշնային մարմինների այլ ներկայացուցիչներ:
Միջոցառմանը նաեւ ներկա կգտնվեն Պուտինի նախընտրական գրասենյակի վստահված անձինք եւ ներկայացուցիչները, այլ թեկնածուներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հոգեւոր ներկայացուցիչներ, գիտության, արվեստի եւ մշակույթի գործիչներ, այլ հասարակական գործիչներ, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Մինչդեռ, ինչպես հայտնել էր «Ազատություն» ռադիոն, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Իլյա Պոնոմարյովը եւ մշակութային գործիչ Մարատ Գելմանը հրաժարվել են ներկա գտնվել միջոցառմանը` մայիսի 6-ին «Միլիոնների երթի» ժամանակ ոստիկանների հետ բախումների պատճառով:
Ընդդիմության ակտիվիստները այսօր մտադիր են Մոսկվայի կենտրոնում սպիտակ ժապավեններով երթ անցկացնել: Ակցիան կանցկացվի «Սպիտակ քաղաքը հանուն ազնիվ իշխանության» կարգախոսով: Ակտիվիստները պնդում են, որ իրենց երթը քաղաքային իշխանությունների հետ համաձայնենցնելու կարիք չի զգում:
Հաշթեգ #մանեժկան մայիսի 7-ին Twitter-ի միկրոբլոգների ռուսալեզու հատվածում առաջին տեղն է զբաղեցրել: Մանեժկա գնալու կոչերը (կամ ոչ մի դեպքում չգնալու) միախառնված են Մոսկվայի կենտրոնում ոստիկանության եւ ներքին զորքերի զինծառայողների կողմից տեղային շրջափակումների մասին:
«Երեւում է, միայն մեզ մոտ են հանդիսավոր երդմնակալության ընթացքում փակում ամեն ինչ եւ մարդկանց ոչ մի տեղ բաց չեն թողնում: Պուին դուր է գալիս դատարկ փողոցով երթեւեկել», - բլոգների գրառումները մեջբերում է NEWSru.com-ը:
ВВС-ի Ռուսական ծառայության թղթակից Յուրի Մալովերյանը հայտնում է. «Մանեժնայայից մինչեւ Նացիոնալ փակ է:
Ընդդիմադիրների ամբոխը չի երեւում: Դրա փոխարեն ամբողջ ոստիկանությունը երդմնակալության արարողության առթիվ զբոսանքի է դուրս եկել Մանեժնայայով : Ոստիկանությամբ ավտոբուսներ եւ բեռնատարները Մանեժկայում, Մոխովայում, Նացիոնալում տասնյակներով են»:




























