Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի մահը մինչեւ այսօր շարունակում է մնալ գաղտնիք, որը գիտնականները փորձում են հայտնաբերել: Ամերիկացիները կարծում են, որ Լենինի մահվան պատճառ է դարձել վատ ժառանգականությունը, իսկ ռուս պատմաբան Լեւ Լուրյեն կարծում է, որ նրա ժառանգականությունը «վատացրել է» թույնով:

Ամերիկյան գիտնականները փորձաքննության են ենթարկել Լենինի դիահերձման արդյունքները եւ համեմատել են նրա հոր մահվան պատճառների հետ: Պարզվել է, որ 53 տարեկանում մահացած Լենինը տառապել է գլխուղեղի զարկերակի պնդացմամբ, որը հիմնականում դարձել է Ուլյանով ավագի մահվան պատճառը: Նման հիվանդությունը կարող էր դառնալ ինսուլտի պատճառ:

Ընդ որում, ռուս պատմաբան Լեւ Լուրյեն կարծում է, որ Ստալինը կարող էր արագացնել առաջնորդի մահը` նրան թունավորելով:

«Հետաքրքիր է, որ Լենինի ուղեղը դեռեւս Մոսկվայում է գտնվում, այդ պատճառով էլ մենք կարող ենք հետազոտել», - ասել է Լուրյեն:

Ամերիկացի նյարդաբան Գարի Վինթերսը նշել է, որ մահվանից մի քանի ժամ առաջ Լենինն ակտիվ է եղել եւ կարողացել է խոսել, գրում է «Ուտրոն»: Սակայն վախճանից անմիջապես առաջ նա մի շարք ուշաթափություններ է ունեցել: Ըստ նյարդաբանի`  դա ինսուլտի դասական դրսեւորման նման չէ: 

Առաջնորդի մահվան պաշտոնական վարկած է համարվում ուղեղի անոթների վրա ազդող դիֆուզային աթերոսկլերոզը: Սակայն այն ստորագրել էին միայն 27 կրեմլյան բժիշկներից 8-ը: Լենինի դիահերձման հիման վրա մահվան հիմնական պատճառի եզրակացություն էր արվել: Ընդ որում նրանցից մեկում պնդվում էր, որ նա վախճանվել էր սիֆիլիսից:

2004 թվականին Բեեր Շեւա քաղաքի Բեն Գուրիոն համալսարանի իսրայելացի բժիշկների մի խումբ հրապարակել էր հետազոտման իր արդյունքները: Նրանք պնդում էին, որ Լենինը մահացել է ուղեղի սիֆիլիսից, որը համարվում է  կենցաղային սիֆիլիսի վերջին փուլը: