NEWS.am-ը ներկայացնում է Ջոզեֆ Ֆարիի` «WND» կայքում հրապարակված վերլուծությունից մի հատված.
Մինչ Վլադիմիր Պուտինը մայիսի 7-ին պատրաստվում է նորից ստանձնել երկրի նախագահի պաշտոնը, արդեն ուրվագծվում է նրա արտաքին քաղաքականության ծրագիրը, որի արդյունքը պետք է լինի նախկին Խորհրդային Միության տարածքում քաղաքական, տնտեսական եւ ռազմական ազդեցության ամրապնդումը:
Սակայն այդ ազդեցությունն ավելի կընդլայնվի` ընդգրկելով ողջ Մերձավոր Արեւելքը:
Պուտինը նաեւ ազատ մաքսային գոտի ստեղծելու հավակնություններ ունի, որը կոչվելու է Եվրասիական միություն եւ որտեղ սկզբնական շրջանում կընդգրկվեն Ղազախստանը, Բելառուսը, հնարավոր է, Ուկրաինան:
Տվյալ պահին Հայաստանը մերժել է առաջարկությունը, սակայն իրավիճակը կարող է փոխվել` հաշվի առնելով, որ հարավկովկասյան փոքրիկ երկիրն ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում Ռուսաստանի շահերի համար` Հայաստանի հարավային հարեւանի` Իրանի դեմ ցանկացած ոտնձգության կանխման հարցում:
Միաժամանակ, Պուտինը ցանկանում է ընդլայնել Շանհայական համագործակցության կազմակերպությունը, որում ընդգրկված են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:
ՇՀԿ-ն, որպես փոխադարձ անվտանգության հարցերով միջկառավարական խումբ, հիմա ցանկանում է իր կազմում ընդգրկել նաեւ Ռուսաստանի եւս երկու դաշնակցի` Հնդկաստանին եւ Պակիստանին, իսկ Թուրքիային տալ երկխոսության հարցով գործընկրոջ կարգավիճակ:
ՇՀԿ-ին անդամակցել ձգտող մյուս երկիրն Իրանն է, որին առայժմ խանգարում են ՄԱԿ-ի պատժամիջոցները, սակայն նկատվում է նրան եւս ընդգրկելուն ուղղված շարժում:
Նախագահական աթոռին Պուտինի վերադարձով հարկ է սպասել ՇՀԿ-ի կողմից առավել ակտիվ նախաձեռնությունների` միավորված կենտրոնաեվրասիական դաշինքի ստեղծման համար, որի նպատակը ԱՄՆ գլոբալ ազդեցությանը դիմակայելն է:
Եվրասիական միության կազմավորումը Պուտինը դիտում է հնարավոր շուկա` ԵՄ երկրների եւ եվրոպական երկներից ՇՀԿ հնարավոր ներդրումների համար:
Թեեւ կարող են շատ խոչընդոտներ լինել այդ քաղաքական եւ տնտեսական նպատակներին հասնելու համար, եւ Պուտինի հավակնոտ նախաձեռնությունը շատ ջանքեր է պահանջում, այն դեպքում, երբ նա պատրաստվում է նորից ստանձնել Ռուսաստանի նախագահի պաշտոնը եւ նորից ձեռք բերել հնարավոր ազդեցությունը, որը Ռուսաստանը կարող է վերականգնել` ԱՄՆ ազդեցությունը նվազեցնելու համար:




























