Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը մեկ շաբաթվա լռությունից հետո Կուբայից, որտեղ բուժման կուրս է անցնում, զանգահարել է վենեսուեալական Venezolana de Television հեռուստաալիք:
Իր երկրի քաղաքացիներին նա խոստացել է վերադառնալ մի քանի օրից եւ վստահեցրել, որ «աստիճանաբար կմտնի մարտի մեջ», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Գտնվում եմ բուժման վերջնական փուլում: Մոտ օրերս պետք է վերադառնամ, որպեսզի Աստծո օգնությամբ, աստիճանաբար զբաղեցնեմ իմ տեղը պայքարի առաջին գծում»,-ասել է Չավեսը:
Նա նշել է, որ բուժմանը զուգահեռ 2013-2019 թվականների գործողությունների ծրագիր է մշակում, քանի որ վստահ է, որ կընտրվի Վենեսուելայի նախագահ:
Չավեսը չի մոռացել նաեւ ընդդիմությանը, որը, նրա ներկայացմամբ, նախատեսում է երկիրն ապակայունացնող ակցիաներ իրականացնել: «Մենք չպետք է մեր տեսադաշտից դուրս թողնենք ընդդիմության այդ գործողությունները, պետք է պատրաստ լինել, որպեսզի չեզոքացնել նրանց պլանները»,-ընդգծել է Չավեսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



























