ԱՄՆ-ում ընտրապայքարից դուրս եկած հանրապետական Ռիք Սանթորումը աջակցել է իր կուսակից Միթ Ռոնիին` հանուն դեմոկրատ Օբամայի դեմ հաղթանակի: Նա կոչ է արել իր կողմնակիցներին պաշտպանել Ռոմնիին: Սանթորումը պաշտոնական հայտարարություն է տարածել իր նախկին մրցակցի հետ հանդիպումից մի քանի օր անց:

«Մենք եկանք համաձայնության, որ Բարաք Օբաման պետք է լքի իր պաշտոնը: Դա հեշտ խնդիր չէ, այն կպահանջի մեր բոլորի միասնական ջանքերը»,-հայտարարել է Սանթորումն ու հավելել. «Նահանգապետ Միթ Ռոմնին պետք է դառնա այդ թեկնածուն եւ ես ամբողջությամբ աջակցում են նրան մեր դարի ամենադժվար ընտրություններում»:

Հիշեցնենք, որ Ռիք Սանթորումը նախորդ ամիս որոշեց դուրս գալ նախագահական ընտրապայքարից, որպես պատճառ ներկայացնելով ընտանեկան հանգամանքները, ավելի կոնկրետ դստեր հիվանդությունը: