Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին NEWS.am—ին հայտնում են Կառավարությունից:
Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին:
Վարչապետ Փաշինյանն այսօր կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:
Փաշինյանի հետ Իրան են մեկնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը։































