Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ ՀՀկ-ի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ ակտիվ քննարկումներ են ընթանում կոալիցիա կազմելու շուրջ։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Հանրապետականը, մեր տեղեկություններով, կոալիցիա կազմելու համար պայման է առաջադրում ԲՀԿ-ին։
Ըստ այդմ՝ ԲՀԿ-ն հիմա պետք է հայտարարի, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ ԲՀԿ-ում ոմանք կողմ են այս տարբերակին, բայց ոմանք էլ՝ կտրականապես դեմ են»,- գրում է «Հայկական ժամանակը»։



























