Ռուսաստանը ժամանակին խանգարել է Իրաքի հակամարտության կարգավորմանը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդում արգելելով «խելամիտ պատժամիջոցների» ենթարկել Սադամ Հուսեյնին: Այս մասին դեկտեմբերի 10-ին Լոնդոնում հանրային լսումների ժամանակ հայտարարել է բրիտանական МI-6 հետախուզության ղեկավար Ջոն Սոուզը:
«Դրանք ձախողվեցին, քանի որ ռուսները արգելեցին պատժամիջոցներ կիրառել»,- մեջբերում է Սոուզի խոսքերը BBC-ի ռուսական ծառայությունը:
Սոզի խոսքով, դրա պաշտոնական պատճառը եղավ այն, որ պատժամիջոցների նոր ռեժիմը «նրանց կարծիքով իբրեւ թե ծանր էր»: Իսկ ռուսական կողմի ընդդիմանալը պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանն ուներ իր կոմերցիոն հետաքրքրությունները Իրաքում, որոնք չէին իրականանա, եթե նոր պատժամիջոցներ կիրառվեին:
Նշենք, որ այդ ժամանակ Սոզը զբաղեցնում էր նաեւ վարչապետ Թոնի Բլերի արտաքին հարցերով խորհրդականի պաշտոնը եւ մասնակցում էր Իրաքի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին:
Այսպես կոչված «խելամիտ պատժամիջոցները» թույլ կտային Իրաք ներմուծել ամեն տեսակի ապրանքներ, բացառությամբ նրանցից, որոնք կարող էին օգտագործվել ռազմական նպատակներով:




























