ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Աննա Օհանյան Լյովայի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Դեմիրճյան 1 հասցեում)։ 

ՇՎՏՄ-ի փոխանցմամբ՝ ստուգմամբ պարզվել է, որ տնտեսվարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ։ Արդյունքում կասեցվել է գազալցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ 

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումները։ 

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։