ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, ապագայում վերահսկի Հորմուզի նեղուցը, և Վաշինգտոնին դրա համար փոխհատուցում է անհրաժեշտ։
«Մենք [Հորմուզի] նեղուցը մեզ մոտ կպահենք։ Եվ, հավանաբար, մենք այն կկառավարենք։ Մենք կդառնանք նեղուցի պահապանը։ Հնարավոր է՝ մեզ անվանեն նեղուցի պահապան հրեշտակ։ Եվ դրա համար մեզ պետք է փոխհատուցում տրամադրվի», - հայտարարել է նա Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ չմանրամասնելով սեփական խոսքերը։





























