Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 16-ի երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև, որ ամպրոպի ժամանակ հարավ-արևելյան քամու պոռթկումները կուժգնանան՝ հասնելով 16-20 մ/վ-ի։ Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին քամին կուժեղանա մինչև 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի ևս 3-4 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ, ինչպես նաև երեկոյան քամին կուժեղանա մինչև 13-16 մ/վ։ Մայրաքաղաքում մոտակա գիշերը կլինի +21+23, իսկ վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը +10+15, ցերեկը՝ +22+26,
Կոտայքի լեռներում՝ գիշերը +9+14, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +17+19, ցերեկը՝ +28+31,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը +11+16, ցերեկը՝ +19+24,
Լոռիում՝ գիշերը +14+18, ցերեկը՝ +22+26,
Տավուշում՝ գիշերը +18+21, ցերեկը՝ +27+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը +9+13, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը +16+21, ցերեկը՝ +27+32,
Արարատում՝ գիշերը +20+23, ցերեկը՝ +32+35,
Արմավիրում՝ գիշերը +17+21, ցերեկը՝ +32+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը +9+13, ցերեկը՝ +21+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը +19+22, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը +21+25, ցերեկը՝ +31+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը +15+18, ցերեկը՝ +23+26։




























