Թուրքիան լուրջ մտահոգություն է հայտնել Սևծովյան հակամարտության սրման կապակցությամբ, քանի որ այն արդեն առնչվում է քաղաքացիական նավերին։ Հանրապետության ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ այն մեղմելու ուղղությամբ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելը լուրջ հետևանքներ կունենա, պարենային անվտանգության համար։
«Հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան (օգոստոսի 3-ին) Նովորոսիսկ նավահանգիստը լքելուց հետո թուրքական «Յաշար» և «Նադեժդա» քաղաքացիական նավերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով տուժել է անձնակազմի մի խումբ՝ ներառյալ որոշ քաղաքացիներ։ Մեր քաղաքացիների անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է»,- նշված է տեքստում։
«Չնայած մեր բոլոր նախազգուշացումներին՝ մենք խիստ մտահոգված ենք Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրմամբ, որն ազդում է քաղաքացիական նավերի վրա։ Եթե կանխարգելիչ միջոցներ չձեռնարկվեն, Սև ծովում էսկալացիան կարող է բազմակողմանի բացասական հետևանքներ ունենալ, այդ թվում՝ պարենային անվտանգության տեսանկյունից։ Հետևաբար, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին, հատկապես պատերազմող կողմերին, հրատապ կոնկրետ քայլեր ձեռնարկել Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։



























