Մ-4, Երևան-Սևան ճանապարհին միջին նորոգման ծրագրի շրջանակում ասֆալտբետոնե ծածկը տեղադրելուց հետո կատարվում են գծանշման աշխատանքներ։
Ճանապարհային դեպարտամենտից NEWS.am–ին հայտնում են, որ գծանշումը կատարվում է թերմոպլաստ նյութով։
Գիշերային ժամերին գծանշումն ավելի տեսանելի լինելու նպատակով ներկանյութին ավելացվում են նաև լուսանդրադարձիչ գնդիկներ։





























