«Alex Textile» ընկերությունը (պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին – խմբ.) ազատվել է ներմուծման մաքսատուրքերից։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին Հայաստանի կառավարության նիստում։
Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսված է հագուստի արտադրության համար։ Մեկ այլ որոշմամբ նույնպիսի արտոնություններ է ստացել նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող «SPS Cigaronne» ընկերությունը։





























