Հայ եկեղեցին մայիսի 17-ին տոնում է Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը, որի կապակցությամբ, եկեղեցիներում տարբեր միջոցառումներ կանցկացվեն:
Մասնավորապես, մայիսի 17-ին ժամը 15.30-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս. Սարգիս եկեղեցու բակում կավճանկարի մրցույթ կսկվի` հայորդաց տան սաների եւ մանկապարզտեզների երեխաների մասնակցությամբ: Համայնքի բոլոր դպրոցների 5-6 դասարանցիները ծխական համայնքի մասնակցությամբ ժամերգության կմասնակցեն, որից հետո մեծ թափորը կիջնի հայորդաց տան հարեւանությամբ գտնվող բացատը: Բացատում ներկաները կդիտեն համայնքի դպրոցների պատրաստած հոգեւոր թեմաներով ներկայացումները, որից հետո կներկայացվեն նաեւ Համբարձման տոնի ժողովդրական սովորությունները: Այնուհետեւ տիկնաց եւ երիտասարական միությունները կհյուրասիրեն օրվա կերակուրը` կաթնապուրը:
Այս տոնախմբությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Նշենք, որ Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է ժողովրդական հանդիսություններով եւ կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:
Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն եւ պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերեւներ եւ աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետեւ դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները եւ շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով եւ դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվում:




























