ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի և ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների այցը Կիև և Մոսկվա առայժմ հետաձգվում է։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

«Մինչև օգոստոսի վերջ այցը դժվար թե կայանա, — ասել է գործակալության զրուցակիցը։ — Նշանակում է՝ հետաձգելու պատճառներ կան»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա մինչև օգոստոսի վերջ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հերթական անգամ ընդունել ամերիկացի առաջնորդի բանագնացներին, այլ հարց է, թե ինչ առաջարկներով նրանք կժամանեն Կրեմլ։