Մենք կանխատեսում ենք, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կդանդաղի մինչև 4,9%՝ 2025 թվականի 7,1%-ի համեմատ, ինչը մասամբ արտացոլում է սպառողական և արտահանման ցուցանիշների թուլացումը այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել առանձին հայկական ապրանքների նկատմամբ։ Այս մասին նշվում է S&P Global Ratings-ի տեսության մեջ։

«Թեև արտահանողները, հավանաբար, առևտրային հոսքերի մի մասը կվերաուղղեն դեպի այլընտրանքային շուկաներ, այդ թվում՝ ԵՄ, այս հանգամանքը ընդգծում է Հայաստանի պահպանվող կախվածությունը ռուսական շուկայից և արտահանման որոշ ոլորտների խոցելիությունը երկկողմ առևտրում խափանումների նկատմամբ։

Այնուամենայնիվ, ակտիվ ներդրումային գործունեությունը պետք է նպաստի աճին։ 2027-2029 թվականներին մենք ակնկալում ենք, որ Հայաստանի տնտեսության աճի տեմպերը միջինում կկազմեն 5%, ինչին կնպաստեն սպառողական և ներդրումային ակտիվությունը։

Ռուսաստանում ներմուծման սահմանափակումների խստացումը կարող է ազդել արտահանման վրա՝ ՀՆԱ-ի մոտավորապես 2%-ին համարժեք ծավալով, թեև արտահանման շարունակվող դիվերսիֆիկացիան և զբոսաշրջության կայուն աճը պետք է մասամբ մեղմեն այդ ազդեցությունը։

Մենք ակնկալում ենք, որ պետական բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին կնվազի մինչև ՀՆԱ-ի մոտ 4,2%-ը, ինչը ցածր է 4,5% ՀՆԱ-ի պաշտոնական նպատակային ցուցանիշից։ Ինչպես և նախորդ տարիներին, բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորվի ներքին պարտատոմսերի թողարկման, միջազգային ֆինանսական հաստատություններից փոխառությունների և արտաքին ֆինանսավորման համակցությամբ։ Մենք չենք ակնկալում, որ Հայաստանը եվրապարտատոմսերի շուկա կվերադառնա մինչև 2027 թվականը։

Մենք կանխատեսում ենք, որ պետական պարտքը՝ իրացվելի ակտիվները հանած, միջնաժամկետ հեռանկարում ընդհանուր առմամբ կայուն կմնա՝ ՀՆԱ-ի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում։

Մենք կանխատեսում ենք, որ պետական պարտքը՝ իրացվելի ակտիվները հանած, միջնաժամկետ հեռանկարում ընդհանուր առմամբ կայուն կմնա՝ ՀՆԱ-ի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում», — նշվում է տեսության մեջ։