«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 25-ին կկայանա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին։ Մտահղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբոր Արմեն Սարգսյանի դուստրը նշել է, որ ամենակարեւորը հերոսի կնոջ՝ Սեդայի, եւ եղբոր՝ Մարգարի համաձայնությունը ստանալն էր, որից հետո սկսվել են նկարահանումները։ Նրա նկարահանած նախորդ ֆիլը նվիրված էր Վազգեն Սարգսյանին:
Մենք տեղեկացանք, որ նկարահանումները սկսելուց օրեր առաջ պաշտպանության նախարարությունն անակնկալ հրաժարվել է աջակցել ֆիլմի նկարահանմանը` պատճառաբանելով, որ պատերազմական տեսարաններ չպետք է նկարահանվեն, եւ ֆիլմի նկարահանող խումբը փաստի առաջ է կանգնել:
Նկարահանող խմբի անդամներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ԿԳՄՍ նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը աջակցել են ֆիլմի նկարահանմանը, սակայն պաշտպանության նախարարությունը, որը պետք է օգներ, որ ռազմական գործողությունները նկարահանվեն, հայտարարել է, որ ինքը չի կարող աջակցել։ Այսինքն, զորամասերում կամ բանակային կառույցներում տեղ հատկացնել, տեխնիկա տրամադրել եւ այլն։
Չնայած նախնական պայմանավորվածություն է եղել՝ աջակցելու: Իսկ ռազմական գործողություններն առանց ՊՆ-ի եւ բանակի աջակցության ոչ մի ֆիլմարտադրող չի կարող նկարահանել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





























