Իրանում գործարկվել է 7 ՄՎտ հզորությամբ խոշորագույն տանիքային արևային էլեկտրակայանը: Այն գտնվում է Թեհրանից ոչ հեռու տեղակայված Փաքդեշտ քաղաքում, հայտնում է «Tasnim»-ը:
Էլեկտրակայանը բացվել է «Աբբաս-Աբադ» արդյունաբերական պարկում՝ Իրանի շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի ղեկավար Շինա Անսարիի մասնակցությամբ:
Օբյեկտը համալրված է տեղական արտադրության 10 հազար արևային վահանակով, իսկ ծրագրի արժեքը գերազանցել է 3 տրիլիոն ռիալը: Ըստ գնահատականների՝ արտադրվող էլեկտրաէներգիան բավարար է մոտ 4 հազար տնային տնտեսություն ապահովելու համար:
Էլեկտրակայանի աշխատանքից ակնկալվող բնապահպանական ազդեցությունը համադրելի է շուրջ 280 հազար ծառ տնկելու հետ:





























