Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուսթաֆա Չիֆթչին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան՝ Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլու հրավերով, հաղորդել է Georgia Online-ը՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Թամազաշվիլին թուրք գործընկերոջը դիմավորել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։
Այցի շրջանակում գերատեսչությունների ղեկավարները բանակցություններ կանցկացնեն ընդլայնված ձևաչափով։ Նախատեսվում է նաև երկու երկրների ներքին գործերի նախարարությունների ոստիկանական ակադեմիաների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում։
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ հայտարարություններով։




























