Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի առավելություններ բերել Հայաստանին, լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գուցե այս որոշման մեջ (Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին - ՏԱՍՍ-ի նշում) Հայաստանի գործող ղեկավարության համար կան նաև որոշակի առավելություններ, որովհետև այս իրավիճակը հնարավորություն է տալիս փակել այդ էջը և առաջ շարժվել արդեն առանց որևէ հակամարտության։
Մարդկանց տեղավորել բնակության նոր վայրում, ապաշրջափակել ենթակառուցվածքները, տնտեսության մեջ նոր կյանք սկսել, բացել սահմանները ներդրումների համար և այլն։ Դրական կողմերը, իրականում, քիչ չեն», — ասել է նա։





























