«Արփա-Սեւան» թունելի թիվ 2 ջրատարով 2012 թ. Սեւանա լիճ ջուր չի հոսի: ՀՀ կառավարությունն այսօր` մայիսի 17-ին որոշում ընդունեց 567.5 մլն դոլար հատկացնել` այդ ջրատարում ողջ տարվա ընթացքում վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ թունելի որոշ հատվածներում երեսարկների քանդվածքների դինամիկան զարգացող է, եւ թունելով ջուր տեղափոխելը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:

Գումարները հատկացվում են «Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Արփա-Սեւան» թունելի հիմնանորոգում» ծրագրի միջոցներից:

Հիշեցնենք, որ 2008 թ. փետրվարին Հայաստանի կառավարության եւ Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի (Միացյալ Արաբական Էմիրություններ) միջեւ Արփա-Սեւան թունելի վերակառուցման համար 10 մլն դոլար արտոնյալ վարկի տրամադրման համաձայնագիր է ստորագրվել: