Քիչ աաջ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ է ժամանել ՀՀԿ առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ գործադիր մարմնի անդամները` մասնակցելու ՀՀԿ գործադիր մարմնի նիստին: Այսօր ՀՀԿ- գործադիր մարմինը քննարկելու է ՀՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցնող եւ նոր կառավարության անդամների կազմը:

ՀՀԿ շենքի դիմաց Սերժ Սարգսյանը տեսնելով հավաքված լրագրողներին, ասել է. «Բարեւ ձեզ, էս ի՞նչ է պատահել, ինչի՞ եք այսքան շատ հավաքվել»:

Հարցին, թե ինչ տրամադրությամբ է եկել ՀՀԿ գործադիր մարմնի  նիստին, Սերժ Սարգսյանը պատասխանել է` շատ լավ: Իսկ սպասվող քաղաքական զարգացումների մասին էլ նշել է. «Չեմ կարող ոչինչ ասել. լավ էլ գրում եք էլի, լավ մեկնաբանում եք, շատ լավ է, շարունակեք»:

Նրանից հետո ՀՀԿ շենք են մտել կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը եւ Կարեն Ավագյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչ այդ  լրագրողներին խորհուրդ է տվել զինվել համբերությամբ եւ սպասել: