Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը փնտրում է երկու կասկածյալի, որոնք գողացել են «Guinness» ապրանքանիշի շուրջ 70,4 հազար պինտա իռլանդական գարեջրի տակառները։ Այս մասին հայտնել է «The Independent» թերթը՝ հղում անելով Չեշիր կոմսության ոստիկանության ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ օգոստոսի 31-ին Ռանկորնի արդյունաբերական գոտում գտնվող «Diageo» ընկերության պահեստից բեռնատարներով դուրս են բերել երկու կցորդ։ Դրանցում եղել է փաբերին մատակարարելու համար նախատեսված ստաուտ տեսակի գարեջրի 800 տակառ։

Ոստիկանության տվյալներով՝ առաջին բեռնատարը դեպքի վայրից հեռացել է մոտավորապես ժամը 19:55-ին (մոսկովյան ժամանակով՝ 21:55-ին), իսկ երկրորդը՝ 21:30-ին (մոսկովյան ժամանակով՝ 23:30-ին)՝ շարժվելով տարբեր ուղղություններով։ Ենթադրվում է, որ երկու մեքենաների ղեկին էլ տղամարդիկ են եղել։

Պարբերականը նշում է, որ գողացված գույքի ընդհանուր արժեքը, ներառյալ երկու կցորդներն ու գարեջրի տակառները, կազմում է շուրջ 205 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 277 հազար դոլար)։