ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային խնդրել Է դադարեցնել Մոսկվայի և Կիևի նկատմամբ հարվածների փոխանակումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հնարավոր այցի ընթացքում, հայտնում է New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Պաշտոնյաների խոսքով՝ այս այցի շուրջ բանակցությունները տևել են մի քանի շաբաթ։ ԱՄՆ-ն պնդել է, որ ուկրաինական կողմը նրանց՝ Ռուսաստանում գտնվելու ընթացքում ժամանակավորապես դադարեցնի Մոսկվայի և երկրի էներգետիկ օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները, իսկ ռուսական կողմը նույն կերպ դադարեցնի Կիևի վրա հրթիռային հարվածները»,- գրում է պարբերականը։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ, ինչպես սպասվում է, Ուիթքոֆն ու Քուշները շաբաթ օրը կժամանեն Մոսկվա՝ բանակցությունների համար։




























