Բիզնես-ջեթը, որի ինքնաթիռում կարող են գտնվել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, ժամանել է Մոսկվա, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ավիացիոն ծառայությունների աղբյուրին։
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում», — ասել է գործակալության զրուցակիցը։
Նախօրեին հաղորդվել էր, որ Ուիթքոֆը և Քուշները շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ներկայացուցիչները պատերազմի ավարտի վերաբերյալ առաջարկ են տանում Մոսկվա և Կիև։




























