Իսրայելցի ռազմական օդաչուները Թուրքիայի Քոնիա քաղաքում փորձարկել են Իրանին ավիահարվածներ հասցնելու մարտավարությունը։ Այս մասին հեռուստատեսային ծրագրի եթերում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, նախկին դեսպան Ահմեդ Քամիլ Էրյոզանը, գրում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։

Նրա խոսքով՝ պաղեստինյան բռնազավթված տարածքներում չկա համապատասխան տեղանք, որը թույլ կտա Իսրայելի ռազմաօդային ուժերին մարզվել Իրանի աշխարհագրությանը նման պայմաններում։

Այդ պատճառով էլ, ինչպես հայտնում է Էրյոզանը, իրանական օբյեկտներին հնարավոր հարվածներին պատրաստվելու համար իսրայելցի օդաչուներն օգտագործել են թուրքական Քոնիայի ռազմական ուսումնարանը։