ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ են կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։





























