Խոցման միջոցների և զինամթերքի արտադրությունն ու մատակարարումները, ներառյալ բարձր ճշգրտության հրթիռները, աճել են ավելի քան 22 անգամ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։
«Հատուկ ռազմական գործողության սկզբից պաշտպանական ձեռնարկությունները զգալիորեն մեծացրել են արտադրության ծավալները․ այսպես, խոցման միջոցների և զինամթերքի արտադրությունն ու մատակարարումները, ներառյալ բարձր ճշգրտության հրթիռներն ու արկերը, ավելացել են ավելի քան 22 անգամ»,- նշել է նա։





























