Դեկտեմբերի 14-ի երեկոյան վերականգնվել է Ռուսաստանից Հայաստան գազի առաքումը:

«Հայռուսգազարդ» ընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ երեկ երեկոյան, ժամը 21:30-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր դեկտեմբերի 13-ի երեկոյան "Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս, «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա –Չմի» մայրուղային գազատարներից գազը դատարկելու եւ ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, գազի առաքումը դադարեցվել էր գազատարի մոտ ռումբի հայտնաբերման պատճառով: Ականազերծողներին հաջողվել է վնասազերծել ռումբը:

Ի դեպ, այդ ընթացքում Հայաստանի սպառողների գազամատակարարումը չի դադարեցվել, այլ իրականացվել է Աբովյանում գտնվող գազապահեստարանների հաշվին: