Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին կմասնակցի միայն Լոռիում՝ Ստեփանավանում։ «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանում ավագանու անդամների թեկնածուների ցուցակը բաղկացած է 55 անձինց։
Նույն համայնքում ընտրություններին կմասնակցեն նաև «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Գործարար» կուսակցությունները։
Նշենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվելու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։
Մեծամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են ունենալու Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։





























