Ուկրաինան ոչ մի կապ չունի դեկտեմբեի 12-ին Բանգկոկում կալանված, զինամթերքով բեռնված ինքնաթիռի հետ, որը առանց բեռի Գոստոմելից թռչում էր Ադրբեջան։ Այդ մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Ուկրաիանայի արտաքին գործերի նախարար Պյոտր Պորոշենկոն, հայտնում է podrobnosti.ua-ն։
«Այդ ինքնաթիռը Գոստոմել է ուղեւորվել առանց բեռի. դեկտեմբերի 8-ին այն առանց բեռի թռչել է Բաքու։ Այն կալանվել է Բանգկոկում, երբ համապատասխան մարմինները անհամապատասխանություն են նկատել բեռի եւ փաստաթղթերի միջեւ»,- հայտարարել է Պորոշենկոն։
Նա հաստատել է Կապի եւ տրանսպորտի նախարարության այն տեղեկությունը, որ ինքնաթիռն ուկրաինական չի եղել եւ նրա անձնակազմում ուկրաինացիներ չեն եղել։
Հիշեցնենք, որ Իլ-76 ինքնաթիռը Թայլանդի մայրաքաղաքում կալանվել էր դեկտեմբերի 12-ին։ Ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է եղել հինգ մարդուց. հրամանատարը՝ Բելառուսիայի, մնացածները՝ Ղազախստանի քաղաքացիներ են եղել։ Նրանք մեղադրվում են ապօրինի կերպով զենք պահելու, բեռի մասին ոչ ճիշտ տեղեկություններ տալու եւ Թայլանդի տարածքով անլեգալ կերպով զինամթերք տեղափոխելու մեջ։ Ավելի վաղ իրավապահ մարմինները տեղեկություն էին տարածել, որ ինքնաթիռը, հնարավոր է, Վաստանին է պատկանում։ Սակայն մինչ այժմ պարզ չէ, թե որ երկրի սեփականություն է այն հանդիսանում։




























