Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը անդրադարձել է քաղաքի սանիտարական ու կենցաղային աղբահանության վիճակին, հանձանարարելով ուշադրություն դարձնել անձրեւներից հետո առաջացած հողային ու ավազային կուտակումներին, հանձնարարել դրանք անմիջապես մաքրել:
Սամվել Դարբինյանը անդրադառնալով Վարդանանց փողոցում առաջիկայում իրականացվելիք մայթերի ասֆալտապատմանը, պահանջել է հետեւողական լինել տարվող աշխատանքների որակին: Կրկին անգամ խոսվել է քաղաքի լուսավորությունից, փոսային նորոգման ու լուսացույցերի անխափան աշխատանքից, ինչպես նաեւ կանաչ տարածքների բարեկարգման ու ձեւավորման աշխատանքներից:
Տեղեկացվել է, որ որ մայիսի 19-ին քաղաքապետարանի հանձնաժողովը շրջել է Բազում եւ Ուսանողական թաղամասերում, ծանոթացել բնակիչներին հուզող խնդիրներին, հետագայում կառավարության նպատակային հատկացումներով դրանք լուծելուի համար: Սամվել Դարբինյանի փոխանցմամբ, ամեն շաբաթ հանձնաժողովը շրջելու է որեւէ թաղամասում եւ լսելու բնակչությանը հուզող խնդիրները:




























