Հյուսիսային Կորեան փորձարկել է արդիականացված համազարկային կրակի հրթիռային համակարգի մինչև 115 կիլոմետր գործողության հեռահարությամբ կառավարվող արկը, հաղորդում է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ՑՏՀԳ):
«Ազգային պաշտպանության զարգացման հնգամյա ծրագրի շրջանակում՝ հրետանային և հրթիռային զինված ուժերի արդիականացման նպատակով, սեպտեմբերի 22-ին գիտահետազոտական ոլորտում անցկացվել է համակարգի արդիականացված 240 միլիմետրանոց կառավարվող արկի փորձնական հրաձգությունը», — նշված է գործակալության հրապարակման մեջ։
Ըստ հաղորդագրության՝ նորացված համակարգի կառավարվող արկն օժտված է ինքնուղղորդվող բարձր ճշգրտության համակարգով․ դրա հեռահարությունը բալիստիկ թռիչքի եղանակով կազմում է 100 կիլոմետր, իսկ համակցված ճախրող թռիչքի եղանակով՝ 115 կիլոմետր։
Փորձարկման ընթացքում հաստատվել են արկի խոցման ճշգրտությունն ու դրա տեխնիկական առավելությունները։
Գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ ղեկավար կազմը միակարծիք է եղել, որ մեծ հեռահարությամբ կառավարվող արկի մշակումը թույլ կտա էապես ամրապնդել երկրի զինված ուժերի մարտունակությունը Հարավային Կորեայի հետ սահմանին:





























